Ակումբային Իսպանիա Ֆրանսիա

Անխել դի Մարիան ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում:

Cadena Ser-ը հայտնում է, որ « ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում:

Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը խնդրել է ֆրանսիական թիմի մարզիչ Ունայի Էմերիին թույլ տալ  իրեն տեղափոխել կատալոնական ակումբ:«ՊՍԺ»-ն մտադիր չէ հրաժարվել դի Մարիայից և ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին բազմիցս խոսել է դրա մասին: Իսկ ֆրանսիական ակումբը հետաքրքրված է կիսապաշտպան Անդրե Գոմեշով: Իսպանական ակումբում հույս ունեն ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել: