Ակումբային Անգլիա Գերմանիա

Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպանի ծառայություններով:

Ըստ Bild-ի, լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Ռաֆինիայով:

Հայտնի է, որ անգլիական ակումբը արդեն առաջարկով հանդես է եկել, սակայն «Բավարիան» չի պատրաստվում իր խաղացողին ներկայացնել տրանսֆերի: Կարլո Անչելոտտին չի պատրաստվում հրաժարվել իր ֆուտբոլիստից՝ դիտարկելով նրան, որպես Ջոշուա Կիմմիխի և Դավիդ Ալաբայի փոխարինող:

Ներկայիս մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռաֆինիան հույս ուներ, որ ավելի շատ խաղային փորձ կունենա քան նախկին մրցաշրջաններում: Դա պայմանավորված էր Ֆիլլիպ Լամի ֆուտբոլային կարիերան ավարտելու հետ: