Ակումբային Իսպանիա Իտալիա Կանխատեսումներ

Բարսելոնա – Յուվենթուս․ կանխատեսում

Բուքմեյքերների կողմից նշանակված գործակիցները: Բարսելոնայի հաղթանակ – 1.73, ոչ-ոքի – 3.90, Յուվենթուսի հաղթանակ – 4.60.

Շատերի կարծիքով Նեյմարի հեռանալուց հետո կատալոնական “Բարսելոնան” պետք է որ փոքր ինչ թուլացնի իր խաղը։ Համենայն դեպս, քչերն էին հավատում, որ “Բարսելոնան” արժանի մրցակցություն ցույց կտա “Ռեալին” չեմպիոնական պայքարում։ Սակայն արի ու տես, որ “Բարսելոնան” վստահորեն առաջ է շարժվում Իսպանիայի առաջնությունում՝ 3 խաղ, 3 հաղթանակ։ Խփած և բաց թողնված գոլերի տարբերությունը 9։0։ Վերջին տուրում կատալոնացիները հանդիպեցին “Էսպանիոլի” հոտ, և շատերը կարծում էին որ նրանց համար բավականին բարդ կլինի, սակայն “Բարսելոնան” առանց որևէ խնդիր ջաղջախեց մրցակցին, իսկ Լեո Մեսին դարձավ հեթ-թրիկի հեղինակ։

“Յուվենթուսը” իր հերթին նույնպես բավականին լավ տպավորություն է թողնում Իտալիայի առաջնությունում, և նրանք նույնպես՝ ինպես “Բարսելոնան”, իրենց հաշվին գրանցել են 3 հաղթանակ, մրցակցի դարպասը խոցել են 10 անգամ, որից 5-ը իր հաշվին գրանցել է Դիբալան։ Ընդհանրապես “Յուվենթուսի” հարձակումը հիմա չի զիջում կատալոնականին, սակայն բոլորը սովորել են, որ “Յուվենթուսը” դա առաջին հերթին ամուր պաշտպանությունն է, սակայն հիմա “Յուվենթուսը” նաև մեգա-հարձակում է։

Հանդիպման կանխատեսում․ Երկուսնել գոլ կխփեն – գործակիցը 1,72

Թիմերը հարձակման գծում ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, որ դծվար է պատկերացնել նրանցից որևէ մեկին հեռանալու դաշտից առանց գնդակ հեղինակելու։ “Բարսան” տանը պետք է գոլ խփի, սակայն “Յուվենթուսը” Հիգուայինի, Մաջուկիչի և Դիբալայի հետ միասին գտնվում է հիանալի մարզավիճակում և պետք է աչկի ընկնի նվազագույնը մեկ անգամ։