Ակումբային Իսպանիա Իտալիա Հավաքականներ

Բուֆոն.«Առավել շատ «տուժել եմ» բրազիլացի Ռոնալդոից»

Թուրինյան «Յուվենտուսի» դարպասապահ Բուֆոնը ասել է, թե որ մրցակիցների հետ է առավել դժվար եղել: Իտալիայի հավաքականի դարպասապահը տվել է մադրիդյան «Ռեալի», «Ինտերի», «Միլանի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալոի անունը:

«Կասեմ այսպես: Վերջին տարիներին չեն եղել շատ խաղացողներ, ովքեր ինձ համար խնդիրներ են առաջացրել: Բայց առավել շատ «տուժել եմ» բրազիլացի Ռոնալդոից: Նա եղել է անթերի ֆուտբոլիստի օրինակ.  Ռոնալդոն ուներ արագություն, ուժ, ինտուիցիա և տեխնիկա: Նա այն խաղացողն էր, ով մրցակցին ստիպում էր ապշել: Այնպիսի տպավորություն է, որ նրան ստեղծել էին հատուկ լաբորատորիայում: Անհնար է պատկերացնել, որ հասարակ մահկանացուն կարող է միաժամանակ օժտված լինել այդքան շնորհներով:»,- մեջբերում է Բուֆոնին Marca-ն: