Ակումբային Իսպանիա Իտալիա

Բուֆֆոնը գովեստի խոսքեր է ուղղել Կեյլոր Նավասին:

Թուրինյան «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գովեստի խոսքեր է ուղղել մադրիդյան «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասին: Իտալիայի հավաքականի դարպասապահը այդպես է արտահայտվել ի պատասխան այն հարցին, արդյոք «Արքայական ակումբին» պետք է ձեռքբերել  «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումուին:

« Վերջին 10 տարիներին «Ռեալը» չի ունեցել ոչ մի բանի կարիք: Ակումբը գնել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին: Նավասը շատ ուժեղ դարպասապահ է, չնայած որոշ կարծիքների: Նրա հետ միասին «Ռեալը» հաղթել է երկու Չեմպիոններ լիգա, և նա հաճախ օգտակար էր լինում իր թիմին:Չեմ կարծում, որ «Ռեալին» պետք է ձեռբերել  Դոննարումուին, դա երևում է թիմի ցուցաբերած վերջին արդյունքներից:»,- Մեջբերում է Բուֆֆոնին Marca-ն: