Ակումբային Իսպանիա Չեմպիոնների լիգա

Զիդանը խոսել է Բենզեմայի խաղի մասին, «Տոտենհեմի» դեմ հանդիպման ժամանակ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուր՝ «Տոտենհեմի» դեմ հանդիպումից հետո խոստովանել է, որ գոհ է հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղից: Հանդիոպւմը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ ինքը Բենզեման չկարողացավ օգտվել իր գոլային հնարավորություններից:
«Իհարկե նա ցանկանում էր գոլ խփել, սակայն ես չտեսա Կարիմին անհանգստացած: Այն ինչ արեց Լյորիսը դրվագներից մեկում, տեղի է ունենում 10 -ից մեկ դեպքում: Եվ այսօր նրան հաջողվեց անել դա: Ես տեսնում եմ, որ Բենզեման օրեցօր ավելի լավ է խաղում: Նա գոլի հեղինակ դարձավ «Խետաֆեի» դեմ խաղում և կարող էր գրավել «Տոտենհեմի» դարպասը: Այնպես որ համբերություն»,-մեջբերում է Զիդանի խոսքերը Marca – ն: