Ակումբային Իսպանիա

Զիդան. Չեմ կարծում, որ եղել է գոնե մի ֆուտբոլիստ, որը չի արժանացել սուլոցների «Սանտիագու Բերնաբեու»-ում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ «Սանտիագու Բերնաբեու» մարզադաշտում, սուլել են թիմի բոլոր ֆուտբոլիստներին առանց բացառության: Ֆրանսիացի մասնագետը ասել է դա, ևս մեկ անգամ պատասխանելով Գարեթ Բեյլին վերաբերող հարցին, որը վերջերս մի քանի անգամ արժանացել է սուլոցների.
«Ես չգիտեմ, ինչու են երկրպագուները սուլում Բեյլի հասցեին, քանի որ չեմ կարող կարդալ նրանց մտքերը: Չեմ կարծում, որ եղել է գոնե մի ֆուտբոլիստ, որը չի արժանացել սուլոցների «Սանտիագու Բերնաբեու»-ում»: Դա ֆուտբոլիստի կարիերայի մի մասն է, սակայն երբեմն կարևոր է նշել, որ դու ճես եղել պետք եղած բարձրության վրա: Ես չեմ խոսում Գարետի մասին, այլ ընդհանրապես: Ինձ հետ այդպիսի բան տեղի է ունեցել, և դա օգտակար էր ինձ համար, քանի որ հաջորդ խաղին ավելի լավ ես ցանկանում խաղալ»,-մեջբերում է Զիդանի խոսքերը Marca պարբերականը: