Ակումբային Իսպանիա Իտալիա

Զինեդին Զիդանը չի դիտարկում «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ձեռքբերման տարբերակը:

Tuttosport-ը նշում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի
դիտարկում «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ձեռքբերման
տարբերակը: Ավելի վաղ լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն, ըստ
որի «Ռեալը» պատրաստ էր արգենտինացի հարձակվողի համար վճարել
«Յուվենտուսին»  80-85 եվրո և Մատեո Կովաչիչին:
Զինդանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ նման
մտադրություն «Ռեալը» չունի:
Դիբալային ցանկանում է գնել «Բարսելոնան», որպես Նեյմարին փոխարինող: Իր
հերթին «Յուվենտուսը» իր խաղացողի դիմաց հույս ունի ստանալու 120 մլն
եվրո: Ի դեպ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022թ.-ը: