Ակումբային Անգլիա

Իբրահիմովիչ. Փոխանցեք Մոուրինիոյին, որ ես վերադառնում եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերջերս նոր պայմանագիր կնքեց մանկունյանցիների հետ, իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Դրանով Զլատանը ցանակնում էր հասկացնել, որ ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է համալրել կարմիրների բանակը:
«Փոխանցեք Ժոզեին, որ ես վերադառնում եմ»,-գրել է Իբրահիմովիչը տեսանյութի տակ, որում նա մարզվում է մարզասարքի վրա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս մրցաշրջանում Իբրահիմովիչը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: