Ակումբային Իսպանիա Իտալիա

Ինչու “Բարսելոնան” երկու անգամ հրաժարվեց ձեռք բերել Դիբալային

Կատալոնական “Բարսելոնան” երկու անգամ հրաժարվեց “Յուվենթուսի” հարձակվող Դիբալային ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ չէր կորցնում Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի հետ կապված հույսերը։ Այս մասին հայտնում է “La Sexta” հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի օգոստոսի 17-ին “Բարսայի” փոխտնօրենը հանդիպել է Դիբալայի ներկայացուցիչների հետ։ Իտալական ակումը ֆուտբոլիստի համար պահանջել է 120 մլն եվրո։ “Ծեր սինիորայի” ղեկավարությունը նշել է, որ ուրախ կլինի կնքել գործարքը կողմերի համաձայնույան դեպքում։
Այդ ժամանակ “Բարսելոնան” դեռ ձեռք չէր բերել Ուսման Դեմբելեին, սակայն Ռոբերտ Ֆերնանդեսը կասեցրել է Դիբալայի հետ կապված առաջարկությունը, քանի որ կարխել է, որ նա համապատասխան չէ Լիոնել Մեսսիին։ Ֆերնանդեսը գերադասել է կենտրոնացնել ուժերը Կոուտինիոյի տրանսֆերի վրա։
Աղբյուրը նաև հայտնում է,․ որ տրանսֆերային պատուհանի փակումից երկու օր առաջ “Բարսելոնան” մերժել է Դիբալայի տրանսֆերի 2-րդ առաջարկը։