Ակումբային Չեմպիոնների լիգա

Լագո․ Ռոնալդուն ակեղծ եղավ և ասաց ինձ, որ իրականում 11-մետրանոց չկար

“ՀԱՊՈԵԼ” – ի պաշտպան Ռոբերտո Լագոն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի “Ռեալի” դեմ հանդիպումից հետո պատմել է Ռոնալդուի անկեղծության մասին։ Վերջինս դարձավ դոբլի հեղինակ, օգնելով իր թիմին առաջին միավորները վաստակել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Պորտուգալացի խփած գոլերից մեկը 11-մետրանոց հարվածից էր, որը մրցավարի կողմից նշանակվեց ձեքով խաղի համար։ Բացի դրանից, Ռոնալդուի հարվածներից մեկի ժամանակ, գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, այնուհետև իջավ դարպասային գծին։
“Ռոնալդուն անկեղծ էր և ինձ ասաց, որ այն դրվագում 11-մետրանոց հարված չկար։ Նա նաև ասաց, որ նրա հարվածից հետո դարպասի գրավում չէր եղել։ Մենք գիտեինք, որ Ռոնալդուն վառվում է գոլ խփելու ցանկությունից, և շատ գոլային պահեր կունենա, սակայն մեր թիմը պայքարեց”,-մեջբերում է Լագոյի խոսքերը Onda Cero – ն։