Ակումբային Անգլիա Գերմանիա

Խոսե Գվարդիոլան հետաքրքրված է Պիեր Էմերիկ Օբամեյանգով

Ինչպես նշում է Sky-ը,  «Մանչեսթեր սիթիի» գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան հետաքրքրված է դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգով: Ըստ աղբյուրի նրա համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 70 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լրատվամիջոցները քննարկում էին Օբամեյանգի ապագան գերմանական ակումբում: Իսկ ինքը անձամբ նշել է, որ մտադրված է աճ ունենալու նպատակով տեղափոխվել իր ներկայիս ակումբից: Սակայն օրերս դորտմունդյան թիմի սպորտային տնօրեն Միքայել Ցորկը անհնար է համարել Օբամեյանգի տեղափոխումը այս ամառ այլ ակումբ, նշելով, որ նա իր հնարավորությունը արդեն բաց է թողել: