Ակումբային Գերմանիա Իսպանիա

Կառլ Հանց Ռումենիգե: «Ռեալը» գերազանցում է մնացյալ թիմերին:

Մյունխենյան «Բավարիայի»  խորհրդի նախագահ Կառլ Հանց Ռումենիգեն գովասանքով է խոսել մադրիդյան «Ռեալի» մասին: Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը կարծում է, որ այսօր սերուցքայիններին խաղաոճով և մի քանի այլ հատկանիշներով հավասար թիմ չկա:

«Ես կասեմ, որ «Ռեալը» երկնակամարում ամենապայծառ աստղն է: Նկատի ունեմ ոչ միայն ցուցաբերած խաղը, այլև ոճը և մարքեթինգը: Կարծում եմ կարելի է համաձայնվել, որ «Ռեալը» գերազանցում է մնացյալ թիմերին: Մի փոքր զիջում են նրանց «Բարսելոնան», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»»:- Մեջբերում է Ռումենիգեին Sport Bild-ը: