Ակումբային Անգլիա

Կոնտեն խոսել է “Ղարաբաղի” դեմ հանդիպման մասին

Լոնդոնյան “Չելսիի” գլխավոր մարզիչ Անտոնիո կոնտեն կսիվել է իր սպասելիքներով Չեմպիոնների լիգայի խմային փուլի առաջին տուրի՝ “Ղարաբաղի” դեմ հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին՝ “Ստեմֆորդ Բրիջ” մազրադաշտում։
“Մենք ոգևորված ենք Չեմպիոնների լիգայով և անհամբերությամբ սպասում ենք այդ խաղին։ Իմ խնդիրն է մտածել միայն խաղադաշտում։ Կարևոր է աշխատել իմ ֆուտբոլիստների հետ։ Նախորդ մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր հավատում, որ մենք կհաղթեն Պրեմիեր լիգան։ Ինձ համար կաևոր չէ ով և ինչ է ասում, որ մենք ֆավորիտ չենք, կամ որ այդքան էլ ուծեղ չենք որպեսզի մրցակցենք։ “Չելսիին” պետք է կենտրոնանալ խաղի վրա և անել ամեն ինչ հաղթելու համար։
Երբ դու մեծ ակումբի մարզիչ ես, կամ ֆուտբոլիստները հանդես են գալիս հիանալի ակումբում, սպասումները միշտ շատ են։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ տեսակի ճնշման։ Ինձ միշ դուր է գալիս ճնշում գործադրել, և ճնշում գործադրել ինձ վրա”,-ասել է Կոնտեն։