Ակումբային Հայաստան Հավաքականներ

Կրիստիան Էրիկսենը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղի մասին

Դանիայի ազգային հավաքականի և անգլիական “Տոտեմհեմի” կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը իր մեկնաբանություններն է տվել Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

– Երեք միավոր վաստակեցինք: Իհարկե, լավագույն խաղը չէր, բայց, կարևորը հաղթանակ տարանք:

– Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին:

– Կարծում եմ՝ շատ ուժեղ թիմ է: Հատկապես խփած գոլը անհավանական էր: Լավ սկսեցին խաղը, բայց երբ կարողացանք հավասարեցնել հաշիվը, սկսեցինք վերահսկել խաղը:

– Համեմատեք այսօրվա խաղը մեկ տարի առաջվա հանդիպման հետ:

– Հայաստանի հավաքականի հետ միշտ էլ դժվար է խաղալ: Ուժեղ է, նախկինում շատ ենք հանդիպել, այնպես որ ուրախ ենք վաստակած 3 միավորի համար: