Հայաստան Հավաքականներ

Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Ռումինիայում

Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացավ  Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային  մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին մեդիայի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած երկրպագուների համար:  Թիմն աշխատեց  տակտիկական նրբությունների, ստանդարտ  իրավիճակների և հարվածների  վրա, իսկ վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ: Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: