Ակումբային Անգլիա Իսպանիա Չեմպիոնների լիգա

Հերթական սկանդալը..Կոուտինիոն ըմբոստանում է

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինիոն հնարավոր է հրաժարվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում մասնակցությունից; Ֆուտբոլիստը դժգոհ է ղեկավարությունից իրեն «Բասելոնային» չվաճառելու համար և պատրաստ է կտրուկ քայլերի դիմելու: Այս լուրը հաղորդում է Sport.es-ը:

Բրազիլացին մտադիր է լքել Մառախլապատ Ալբիոնը և միանալ «Բարսելոնային» հունվարին: Եթե Կոուտինիոն հիմա չխաղա «Լիվերպուլում», ապա, տեղափոխվելով նոր թիմ, կմասնակցի ամենառեյտինգային ակումբային մրցաշարին:

«Լիվերպուլը» E խմբում է « Մարիբորի», «Սպարտակի» և «Սևիլիայի» հետ միասին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մերսիսայդցիները 25ամյա ֆուտբոլիստին հայտավորել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: