Ակումբային Իսպանիա Իտալիա

Մադրիդյան «Ռեալը» միանում է Դիբալայի համար պայքարին

Մադրիդյան «Ռեալը» պլանավորում է մոտակա ժամանակաշրջանում «Յուվենտուսին»
Պաուլո Դիբալայի վերաբերյալ առաջարկով հանդես գալ:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, 23 ամյա արգենտինացու համար «սերուցքայինները» պատրաստ են
վճարել 80-85 մլն եվրո և կիսապաշտպան Մատեո Կովաչիչին:
Դիբալային ցանկանում է գնել նաև «Բարսելոնան»՝ դիտարկելով նրան որպես
Նեյմարին փոխարինող ֆուտբոլիստ: Իր հերթին «Յուվենտուսը» իր խաղացողին
գնահատում է մոտ 120 մլն եվրո:

Պաուլո Դիբալայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ կնքված է մինչև 2022թ.-ի ամառ: