Ակումբային Չեմպիոնների լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը չի մասնակցի մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, որը վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության՝ «Ուոտֆորդի» դեմ խաղում, չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային 6-րդ տուրի՝ Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղում: Այս մասին հայտնել է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
«Մատիչը վնասվածք է ստացել, և նա չի խաղա: Եվս մի քանի ֆուտբոլիստների նույնպես հանգիստ կտրվի: Շոուն կլինի հայտացուցակում, սակայն չեմ կարող ասել կխաղա նա արդյոք»,-մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամլո ծառայությունը: