Ակումբային Չեմպիոնների լիգա

Մարկ Բարտրան խոսել է «Ռեալի» դեմ հանդիպման մասին

Դորտմունիդ «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան կիսվել է, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման  իր սպասելիքներով: Իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ նա և իր թիմակիցները վախի զգացում չունեն հզոր մրցակցի առաջ:
««Ռեալում» հանդես են գալիս բարձր մակարդակի ֆուտբոլիստներ, և թիմը հիմա ավելի շատ է տիրապետում գնդակին: Դա նրանք ավելի ուժեղ է դարձնում: Մենք «Ռեալի» դեմ պետք է խաղանք մաքսիմում կենտրոնացած: Մրցակիցը կոմպակտ է գորխում թե գնդակով, և թե առանց դրա: Ամեն դեպքերում «Բորուսիան» ցանկանում է խաղալ «Ռեալի» հետ հավասար մակարդակով: Մենք գիտենք մրցակից պոտենցիալի մասին, սակայն հավատում ենք մեր ոժերին: Մեր թիմը այս պահին հիանալի է լուծում իր առջև դրված խնդիրները»,-մեջբերում է Բարտրայի խոսքերը AS պարբերականը:
«Բորուսիայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին, գերմանական ակումբի մարզադաշտում:

Ավելի մանրամասն Չեմպիոնների լիգայի սպասվող հանդիպումների մասին կարող եք տեղեկանալ այստեղ: