Ակումբային Իսպանիա

Մարսելոն չի օգնի իր թիմին ՙՙԱլավեսի՚՚ դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Իսպանիայի առաջնության՝ «Ալավեսի» դեմ հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 23-ին: Այս մասին հայտնում է Marca պարբերականը:
Երեկր Մադրիդի «Ռեալը», Իսպանիայիառ աջնության 5-րդ տուրում պարտություն կրեց «Բետիսից», իսկ Մարսելոն, որը խաղադաշտ դուր եկավ մեկնարկային կազմում, փոխարինվեց հանդիպման 72-րդ րոպեին՝ մկանային վնասվածքի պատճառով: Այսօր բրազիլացին բուժզննում կանցին:
Նշենք, որ «Ռեալի» կազմում վնասվածքներ ունեն նաև Տեո Հերնանդեսը, Կարիմ Բենզեման, Մատեո Կովաչիչը և Խեսուս Վալիեխոն: