Ակումբային Իսպանիա

Մարտին Էդեգորը երկարաձգեց պայմանագիրը

Հայտնի են դարձել մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի նոր պայմանագրից մի քանի մանրամասներ, ով այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Խերենվենի» կազմում:Ինչպես հաղորդում է  Marca-ն, 18ամյա նորվեգացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2021թ.-ի հունիսի 30-ը:

Էդեգորի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2018թ-ը և իսպանացիները չէին կասկածում, որ պայմանագրի երկարացումը նպատակահարմար է:Ավելի վաղ Էդեգորը հրաժարվել էր հաղորդել այս մանրամասները:

«Ռեալը» Էդեգորին ձեռք էր բերել 2015թ.-ի ձմռանը նորվեգական «Ստրյոմգոդսետ» ակումբից: Այդ ժամանակ լրատվամիջոցները հաղորդում էին, որ նա շաբատական վաստակելու է 105 հազար եվրո: «Խերենվենի» կազմում վարձակալությունը տևելու է մինչև 2018թ.-ի ամառ: