Ակումբային Անգլիա

Մոուրինիո․ Նեյմարի տրանսֆերը ամեն ինչ փոխեց

“Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննարկել է ամառային տրանսֆերային պատուհանի արդյունքները։
“Կարծում եմ, որ մենք գրագետ գործեցինք։ Մենք մտավախություն ունեինք, որ կարող է տեղի ունենալ այնպիսի բան, որը հավերժ կփոխի շուկան։ Նեյմարի տրանսֆերը փոխեց ամեն ինչ, գների առումով։ Կարծում եմ, որ օգոստոսի 31-ին Լուկակուն արդեն կարժենար 150 մլն ֆունտ ստերլինգ, իսկ Մատիչը 60-70 մլն ֆունտ։ Լավ ստացվեց, որ մենք ձեռք բերեցինք նրանց ամռան առաջին կեսում, այլապես պետք կլիներ վճարել մոտ 200 մլն։
Եթե համաշխարհային ռեկորդը առաջվա պես պատկաներ Պոգբային, ապա կարծում եմ որ Կոուտինիոն կտեղափոխվեր “Բարսելոնա” 101 մլն ֆուտն ստերլինգով”,-ասել է Մոուրինիոն։