Ակումբային Իտալիա

«Յուվենթուսը» մտափոխվեց: Ուղղությունը դեպի «Բարսելոնայի» պաշտպանություն

Թուրինի «Յուվենթուսը» կրկին հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ալեիշ Վիդալի ծառայություններով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo – ն: Ավելի վաղ «ծեր սինիորան» հետաքրքրվում էր կատալոնական ակումբի կիսապաշտպան Անդրե Գոմեշի ծառայություններով, սակայն հիմա հրաժարվեց ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից: Իտալական գրանդում պաշտպանության եզրում տեսնում են Ալեիշ Վիդալին, և կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ Վիսդալին ձեռք բերելու հարցով: Ավելի վաղ «բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել էր, որ հույսեր ունի Վիդալի հաշվով: Վերջինս նախորդ մրցաշրջանում ցանակնում էր լքել «Բարսելոնան» խաղային փորձ ձեռք բերելու համար: