Ակումբային Անգլիա Գերմանիա

Նաբի Կեյտան կարիերան կշարունակի «Լիվերպուլում»

«Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան կշարունակի իր կարիերան «Լիվերպուլում»: Ինչպես նախկինում ասվել էր, 22ամյա ֆուտբոլիստը կմիանա «Լիվերպուլին» 2018թ.-ի հուլիսի 1-ին 2017/18 մրցաշրջանի ավարտին զուգահեռ:

«Ես ուրախ եմ հաջորդ ամռանը «Լիվերպուլին» միանալու պայմանավորվածությանը: Ցանկանում եմ դառնալ այդ նախագծի մի մասնիկը: Ամբողջ այս մրցաշրջանում ես խաղալու եմ հանուն «Լեյպցիգի»: Կողմնորոշվածությունը ապագայի պլաններում ինձ հնարավորություն կընձեռի կենտրոնանալ և օգնել իմ այժմյան թիմին հաջողության հասնելուն այս մրցաշրջանում:»,- նշել է Կեյտան: