Ակումբային Իտալիա Ֆրանսիա

«Նապոլիի» տնօրեն Դե Լաուրենտիսը «ՊՍԺ»-ին. «Շնորհակալ եմ, ցտեսություն»:

«Նապոլիի» տնօրեն Աուրելիո Դե Լաուրենտիսը կիսվել է «ՊՍԺ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնայի տեղափոխման վերաբերյալ բանակցություններով:

«Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Ռեյնայի հետ: Նրա հետ պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, իսկ մեզ մոտ ընդունված է հարգել պայմանագրի պայմանները: Ինձ հետ «ՊՍԺ»-ից կապ հաստատեցին՝ առաջարկելով 5 մլն եվրո և 2 մլն եվրո բոնուսների տեսքով: Իմ պատասխանն էր. «Շնորհակալ եմ, ցտեսություն»: Այժմ ես ստանում եմ առաջարկներ իմ որոշումը վերանայելու վերաբերյալ: Այստեղ քննարկելու ոչ մի բան չեմ տեսնում:»,-Նշել է  Դե Լաուրենտիսը Sky Sport Italia-ի հետ հարցազրույցում:

Տեգեր