Ակումբային Ֆրանսիա

Նեյմարի առաջին խոշոր գնումը Փարիզում

“ՊՍԺ”-ի նորեկ Նեյմարը տուն է գնել Փարիզում։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։ Նեյմարի՝ “Բարսելոնայից” տեղափոխման առաջին օրերին, “ՊՍԺ”-ն ֆուտբոլիստի համար հյուրանոցային համար էր ամրագրել, որում և բնակվում էր Նեյմարը։ Սակայն ֆուտբոլիստ այժմ իր սեփական՝ 5 հարկանի տունը ունի Փարիզում։ Տունը ունի 5000ք/մ տարածք։ Նեյմարի տրամադրության տակ կլինի նաև լողավազանը։ Բրազիլացու նոր տունը գտնվում է “ՊՍԺ”-ի բազայից ոչ հեռու։ Այդ թաղամասում է բնակվում նաև Նեյմարի թիմակից Լեվեն Կուրազավան։