Ակումբային Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի՝ Սելթիկ – ՊՍԺ հանդիպման ժամանակ, երկրպագուն հարձակվել է Մբապեյի վրա (Ֆոտո)

ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել շոտլանադական “Սելթիկ” ակումբի վրա, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ “ՊՍԺ”-ի դեմ հանդիպման ժամանակ կայացած միջադեպի առիթով։
Հանդիպման առաջին խաղակեսի ժամանակ “Սելթիկի” ֆանատը փորձել է հարձակվել փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեյի վրա։ Երկրպագուն գրեթե հասնում էր 18-ամյա ֆուտբոլիստին, սակայն անվտանգության աշխատակիցները կարողացել են բռնել նրան։ Դրվագը տեղի է ունեցել “ՊՍԺ”-ւ 3-րդ գոլից հետո, որը հեղինակել էր Էդիսոն Կավանին՝ հանդիպման 40-րդ րոպեին։ Կդիտարկվի նաև այն փաստը, որ ֆրանսիական ակումբի երկրպագուները հանդիպման ժամանակ կոտրում էին մարզադաշտի նստարանները։ Գործը կքննվի հոկտեմբերի 19-ին։