Ակումբային Իսպանիա Ֆրանսիա

“Բարսելոնայի” կիսապաշտպանը “ՊՍԺ”-ի ուշադրության կենտրոնում

“ՊՍԺ”-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հետաքրքրված է “Բասրելոնայի” կիսապաշտպան Անդրե Գոմեշի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo պարբերականը։ Բասկ մասնագետին դուր է գալիս պորտուգալացի ֆուտբոլիստի խաղը, և նա ցանկանում է տեսնել Գոմեշին իր կազմում։
Ըստ աղբյուրի, կատալոնական ակումբում ի սկզբանե դեմ չքին Գոմեշին հանձնել փարիզցիներին, սակայն “Բարսելոնան”՝ իր հերթին, հետաքրքրված է “ՊՍԺ”-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններով։ Իսպանական գրանդը դեմ չեր լինի փոփոխել ֆուտբոլիսներին։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Գոմեշի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի “Յուվենթուսը”։