Ակումբային Չեմպիոնների լիգա

Պոգբա․ Երբ լսում ես Չեմպիոնների լիգայի օրհներքը, մարմինդ փշաքաղվում է

“Մանչեսթեր Յունայթեդի” կիսապաշտպան Պոլ Պոգբան կսիվել է  Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմի հանդես գալու մասինիր սպասելիքներով։ Մակունյանցիները գտնվում են A խմբում՝ “Բենֆիկայի”, “ԲԿՄԱ”-ի և “Բազելի” հետ միասին։ Հիշեցնենք, որ այսօր՝ “Օլդ Տրաֆֆորդ”-ում, “Մանչեսթեր Յունայթեդը” կհանդիպի “Բազելի” հետ։
“Ակնհայտ է, որ ես տեղափոխվել եմ “Մանչեսթեր Յունայթեդ”, որպեսզի խաղամ Չեմպիոնների լիգայում։ Ես գիտեի, որ նախորդ մրցաշրջանում՝ երբ ես տեղափոխվեցի, պետք է խաղանք Եվրոպայի լիգայում, այդ պատճառով նպատակն էր հաղթել մրցաշարը և վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Մենք հասանք դրան։
Շատերը ասում են, որ մենք բավականին հեշտ խմբում ենք, սակայն Չեմպիոնների լիգայում հեշտ չի լինում։ Բոլորը ցանկանում են հաղթել “Մանչեսթեր Յունայթեդին”, իսկ մենք ցանակնում ենք ապացուցել, որ արժանի ենք հանդես գալ այս մրցաշարում։
Ցանկությունը կրկին լսել Չեմպիոնների լիգայի օրհներքը ինձ շատ էր ձգում։ Երբ դու լսում ես այն, մարմինդ փշաքաղվում է”․-ասել է Պոգբան։