Ակումբային Իսպանիա Չեմպիոնների լիգա

Ռամոսը փորձել է բացատրել, թե ինչու չեն կարողանում շատ գոլեր խփել Ռոնալդուի բացակայության ժամանակ

Մադրիդի “Ռեալի” պաշտպան Սերխիո ռամոսը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ “ՀԱՊՈԵԼ”-ի դեմ հանդիպումից հետո փորձել է բացատրել թե ինչու նրանք չէին կարողանում գրավել մրցակիցների դարպասը նախորդ խաղերում, որոնցում որակազրկման պատճառով բացակայում էր հարձակվող Ռոնալդուն։
“Կար իհարկե որևէ պակասող բան գոլերի հարցում։ Սակայն հնարավոր չէ բոլոր խաղերը հաղթել խոշոր հաշվով։ Հիմա բոլոր մրցակիցները ուժեղ են, իսկ պայքարը խաղադաշտում դարձել է հավասար։ Սակայն ճիշտ է նաև այն, որ Ռոնալդուն շատ է գոլեր խփում և հանդիսանում է թիմի հիմքերից մեկը։ Ռոնալդուի խաղային որակները քննարկման ենթակա չեն”,-մեջբերում է Ռամոսի խոսքերը Marca – ն։
Հիշեցնենք, որ “ՀԱՊՈԵԼ”-ի դեմ հանդիպման ժամանակ, Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։