Ակումբային Գերմանիա Չեմպիոնների լիգա

Ռոբենը դժգոհ է Լևանդեվսկու պահվածքից

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը դժգոհ է հարձակվո Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից: Այս մասին հաստատում է Kicker – ը: Լեհաստանի հավաքականի հարձակվողի վերջին հարցազրույցը խառնաշփոթ առաջացրեց. Լևանդովսկին մի միտք արտահայտեց այն մասին, որ ֆուտբոլում այս պահին կարևոր է միայն փողը և հաջողությունները, այլ ոչ թե ակումբին հավատարիմ լինելը: Լևանդովսկին ափսոսանք հայտնեց այն մասին, որ գերմանական գրանդը չունի այնպիսի վճարունակություն, ինչպես «ՊՍԺ»-ն և «Բարսելոնան»: Ռոբենը իր հերթին Լևանդովսկու խոսքերը համարեց էգոիզմի դրսևորում:
Ավելի վաղ, «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մի քանի անգամ նշել էր, որ ակումբը չի ցանկանում մեծ գումարներ ծախսել տրանսֆերային շուկայում, գերադասելով աճեցնել իր իսկ կադրերին: