Հավաքականներ

Ռոնալդուն գերազանցեց Պելեյին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ԱԱ-2018 ընտարակն փուլի վերջին խաղում իր խփած գոլը։ Մադրիդի “Ռեալի” հարձակվողը խոցեց մրցակցի դարպասը մկրատաձև հարվածով։
“Ես վաղուց ցանկանում էի այսպիսի գոլ հեղինակել։ Դեռ չեմ տեսել այն կրկնապատկերով, հուսով եմ, կկարողանամ վայելել այն։ Որակազրկման պատճառով ես պետք է բաց թողնեմ ևս երկու հանդիպում “Ռեալի” կազմում, այդ պատճառով իմ մտքերը հիմա միայն հավաքականի հետ են”,-ասել է Ռոնալդուն։
Նշենք, որ երեկ Ռոնալդուն դարձավ հեթ-թրիկի հեղինակ։ Հիմա 32-ամյա պորտուգալաիցն իր հաշվին ունի 78 գոլ հավաքականի կազմում։ Նա գերազանցեց Պելեյին, որը Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել էր 77 գոլի հեղինակ, և հավասարվեց Իրաքի հարձակվող Հուսեյին Սայիդին։ Ռոնալդուի համար սա 48-րդ հեթ-թրիկն էր կարիերայում, և 5-րդը հավաքականի կազմում։