Ակումբային Իսպանիա Հավաքականներ

 Սուարեսը սպասվածից ավելի արագ է ապաքինվում

Ուրուգվայի հավաքականի բժիշկ Ալբերտո Պանը հաղորդել է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մասնակցել Արգենտինայի հետ սեպտեմբերի 1-ին կայանալիք 2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքից հետո Սուարեսը սպասվածից ավելի արագ է ապաքինվում: Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում օգոստոսի 17-ին «Ռեալի» հետ կայացած պատասխան հանդիպման ժամանակ (0:2):

« Նա ստացել է անհրաժեշտ բուժում և ակնհայտ է դրական փոփոխություն: Նրա ծունկը մոտ է լիարժեք ապաքինմանը: Սուարեսը երբեք բաց չի թողնի հնարավորությունը խաղալու իր ազգային հավաքականի համար:»- Մեջբերում է Պանին Sport.es-ը: