Ակումբային Անգլիա

Օզիլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Ֆուտբոլիստը մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Արսենալի»: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը: Ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ «Արսենալի» հետ վերջին անգամ այս տարվա փետրվարին է բանակցել: